RSS Feed
UP
Գլխավոր
Գլխավոր
Մետաղների գներ Բիզնես 24
10:00 03/09/2010
COMEX
Գին
Տոկոս
Ոսկի 1251.50 0.42
Արծաթ 19.64 0.14
Պլատին 1551.50 1.03
LME
Ալյումին 2126.00 2
Պղինձ 7649.50 1.26
Կապար 2161.00 2.13
Նիկել 21493.0 1.76
Անագ 21569.0 0.56
Ցինկ 2177.00 2.350
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիան գրանցված է Բրիտանական Նեվիս կղզում և Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2000 թ-ից` հանքարդյունաբերության ոլորտում երեք դուստր ձեռնարկությունների` "Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ" ՓԲԸ-ի, "Սագամար" ՓԲԸ-ի եւ "Մոլիբդենի աշխարհ" ՍՊԸ-ի միջոցով:

"Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ" ՓԲԸ-ն, որը 246-ամյա պատմություն ունի, 1980-90-ական թթ-ին դժվարին ճանապարհ է անցել. 1988 թ-ից ձեռնարկության գործունեությունը շուրջ 13 տարով դադարեցվել է, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել Ախթալա, Շամլուղ քաղաքների եւ շրջակա գյուղերի բնականոն զարգացման վրա: Ավելին, նշված բնակավայրերի բնակչությանն աշխատատեղերով ապահովող այս ձեռնարկության փակումն աղետալի հետեւանքներ է ունեցել ամբողջ տարածաշրջանի համար: Եվ միայն Մեթըլ Փրինս կորպորացիայի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել արտադրական հսկայի գործունեությունը, նոր թափ հաղորդել աշխատանքներին եւ ստեղծված աշխատատեղերի շնորհիվ այս տարածաշրջանում կանխել արտագաղթը: Այստեղ հարկ է մեջբերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, որը հնչեց ընկերության վերաբացման ժամանակ. "Վերջիվերջո այս ձորի ժողովուրդը պետք չէ ապրի միայն մոշ հավաքելով":

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեությունը վերսկսելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց համար հրավիրվել են  օտարերկրյա փորձագետներ: Նրանք նշել են, որ սկզբնապես ռիսկը բարձր է, բայց հեռանկարային: Սակայն Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիայի խորհրդի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը լավատեսորեն էր տրամադրված եւ որոշում է ձեռնամուխ լինել այս դժվարին աշխատանքի իրականացմանը: Այսպիսով, Սերոբ Տեր-Պողոսյանի ջանքերով 2000 թ-ի մարտի 1-ին Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիայի եւ "Ախթալայի ԼՀԿ" ՓԲԸ միջեւ համատեղ գործունեության պայմանագիր է կնքվում եվ հենց նույն տարում էլ այստեղ կատարվում է առաջին 1 մլն ԱՄՆ դոլար ներդրումը: Շուրջ 7 ամիս իրականացված վերականգնողական, շինարարական եւ նորագույն սարքավորումներով համալրման աշխատանքներից հետո 2001 թ-ին ձեռնարկության գործունեությունը վերսկսվում է: Իսկ 2002 թ-ի հոկտեմբերին ՀՀ երկու օրենսդրական փոփոխություններից հետո "Ախթալայի ԼՀԿ" ՓԲԸ-ն սեփականաշնորհվում է: Արդյունքում արդարանում են Սերոբ Տեր-Պողոսյանի սպասումները, որի վառ ապացույցն է հանդիսանում ներկայումս ողջ հզորությամբ գործարկվող եւ օրեցօր զարգացող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որն այսօր արդեն ապահովում է շուրջ 500 աշխատատեղ:

Կառուցվածք

Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիան հանրապետության հանքարդյունաբերական երեք ընկերությունների
100 տոկոս բաժնետերն է. 
  • "Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ" ՓԲԸ
  • "Սագամար" ՓԲԸ
  • "Մոլիբդենի աշխարհ" ՍՊԸ
Այս ընկերությունների միջոցով կորպորացիան Հայաստանում զբաղվում է պղնձի եւ բազմամետաղ հանքավայրերի շահագործմամբ, հանքաքարի վերամշակմամբ, խտանյութի արտահանմամբ, ինչպես նաեւ մի շարք հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմամբ: