"Բիզնես 24" - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն
2009թ.-ի հունվար-սեպտեմբերի ամսիների ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում են
հայտնվել "Մեթըլ Փրինս" կորպորացիային պատկանող երկու ձեռնարկություններ: "Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ"-ը զբաղեցրել է 207-րդ հորիզոնականը,
իսկ "Սագամար ՓԲԸ"-ն 297-րդն է: Ախթալայի ԼՀԿ-ն վերոնշյալ
ժամանակահատվածում վճարել է 222.4 միլիոն դրամ, որից հարկային
մարմինների կողմից հավաքագրված հարկերի ծավալը 214 միլիոն դրամ է, իսկ
մաքսային մարմինների կողմից հավաքագրվել է 7.77 միլիոն դրամ:
"Սագամար"
ՓԲԸ-ն վճարկել է 160.7 միլիոն դրամ, որից 135.5 միլիոն դրամը հավաքագրվել
է հարկային, իսկ 25.2 միլիոնը` մաքսային մարմինների կողմից: