RSS Feed
UP
Գլխավոր
Գլխավոր
Մետաղների գներ Բիզնես 24
10:00 03/09/2010
COMEX
Գին
Տոկոս
Ոսկի 1251.50 0.42
Արծաթ 19.64 0.14
Պլատին 1551.50 1.03
LME
Ալյումին 2126.00 2
Պղինձ 7649.50 1.26
Կապար 2161.00 2.13
Նիկել 21493.0 1.76
Անագ 21569.0 0.56
Ցինկ 2177.00 2.350
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ
Արտադրություն

Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիան Ախթալայում արդեն երկու փուլով ներդրումային եւ զարգացման ծրագրեր է կյանքի կոչել, որոնց արդյունքում արդեն գործարկվում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի երկրորդ հոսքագիծը, շահագործվում են Շամլուղի փակ հանքի երեք հորիզոնները, որոնց անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարվել են մի շարք միջոցառումներ: Ինչպես նաեւ ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ մեքենա-սարքավորումները, որպեսզի ամբողջ ծավալով շահագործվի Շամլուղի բաց հանքը: Ախթալայի զարգացման ծրագիրն սկսվել է 2007 թ-ի սեպտեմբերին: Շուրջ 15 ամսվա ընթացքում այստեղ իրականացվել են մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ:
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ նոր հոսքագծի շնորհիվ հնարավարություն է ընձեռվել կոմբինատում 2 անգամ ավելի ծավալով վերամշակել եւ Շամլուղի պղնձի հանքաքարը, եւ բազմամետաղային հանքաքար: Նոր հոսքագիծը հնարավորություն կտա նաեւ վերամշակել Ախթալայի բազմամետաղային հանքավայրի պաշարները: Առայժմ հանքավայրի պաշարների վերահաշվարկման գործընթացն է, տեխնիկակատնտեսական հիմնավորումներ են իրականացվում:
2008 թ-ի երկրորդ կեսին Ախթալայի կոմբինատի համար ներկրվել էր հանքաքարի մանրացման ավելի հզոր МШР 32x31 գնդիկային աղացը: Այն տեղադրելու եւ շահագործելու համար անհրաժեշտ էր ապամոնտաժել առկա ֆիզիկապես մաշված եւ ցածր արտադրողականություն ունեցող МШР 21x30  աղացը: Կարճ ժամանակում իրականացվեցին նախկին սարքավորումների հիմքերի քանդման աշխատանքները, եւ կատարվեցին նոր հիմնալցումներ: Այս տարվա փետրվարին աղացն արտադրող ուկրաինական ընկերության մասնագետների հետ համատեղ սկսվեցին նոր աղացի մոնտաժման աշխատանքները: Արդեն մարտին աղացը շահագործման հանձնվեց: Դրանով հնարավոր է դարձել կրկնապատկել Ախթալայի հարստացուցիչ կոմբինատի հանքաքարի վերամշակման հզորությունը` հասցնելով այն տարեկան 400 հազ. տոննայի: Աղացն այսօր շահագործվում է հանքաքարի աղացման երկփուլային սխեմայի առաջին փուլում: Շամլուղի պղնձի հանքաքարի վերամշակման ժամանակ այսօր առաջին փուլում գործում  է 2 աղաց` 30 խմ եւ երկրորդ փուլում` 1 աղաց` 8 խմ ծավալներով: Ավելի նուրբ մանրացրած խյուս ստանալու համար Շամլուղի փորձնական բաց հանքի հանքաքարը վերամշակելիս առաջին փուլում օգտագործվելու է նոր աղացը` 22 խմ ծավալով, իսկ երկրորդ փուլում երկու աղաց` 16 խմ ծավալով:
Ընդհանուր առմամբ, կատարված աշխատանքների արդյունքում Ախթալայի կոմբինատի արտադրողականությունը ամսեկան 250 տոննայից հասցվել է 1 000 տոննայի: Եթե նախկինում Ախթալայի ԼՀԿ-ն տարեկան 240 հազ., տոննա պղնձի հանքաքար մշակելու հնարավորություն ուներ, ապա գործարկվող երկրորդ հոսքագծի շնորհիվ այդ թիվը հասնում է 400 հազ. տոննայի:
Կորպորացիայի ներդրումների շրջանակներում կառուցվում է նաեւ "Սագամար" ՓԲԸ կողմից շահագործվող Արմանիսի հանքավայրի բազմամետաղի վերամշակման համար նախատեսված նոր հարստացուցիչ ֆաբրիկա: Դրա կառուցման գործընթացն սկսվել է 2008 թ-ի վեջերին: Նախատեսվում է ֆաբրիկան շահագործման հանձնել մինչեւ 2010 թ-ի սեպտեմբերը: Այդ նպատակով կորպորացիան կներդնի շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար, որից 24 մլն դոլարը կծախսվի 2009 թ-ի ընթացքում: Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկան տարեկան 500 հազ. տոննա հանքաքար մշակելու հնարավորություն կունենա: Սակայն նախատեսվում է այդ ծավալը հետագայում հասցնել տարեկան 1 մլն տոննայի:

Իրացում

"Ախթալայի ԼՀԿ" ֆաբրիկայում 2008 թ-ին հիմնականում վերականգնման եւ զարգացման աշխատանքներ են իրականացվել, այդ պատճառով էլ արտադարանքի ծավալն այնքան էլ մեծ չի եղել: Մասնավորապես, 2008 թ-ի ընթացքում վաճառվել է 2 800-2 850 տոննա պղնձի խտանյութ: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում իրացման ծավալը կազմել է 4 000 տոննա, մինչեւ տարեվերջ կվաճառվի եւս 5 000 տոննա: Կոմբինատը պայմանագիր է կնքել "Տրաֆիգուրա" ընկերության հետ, որին այս տարի պետք է վաճառի 9 000 տոննա խտանյութ: Այսինքն` 2008 թ-ի համեմատ կոմբինատի արտադրանքի իրացման ծավալը շուրջ 3 անգամ ավելի կլինի: