|
Ոսկի
|
1251.50
|
|
0.42
|
|
Արծաթ
|
19.64
|
|
0.14
|
|
Պլատին
|
1551.50
|
|
1.03
|
|
Ալյումին
|
2126.00
|
|
2
|
|
Պղինձ
|
7649.50
|
|
1.26
|
|
Կապար
|
2161.00
|
|
2.13
|
|
Նիկել
|
21493.0
|
|
1.76
|
|
Անագ
|
21569.0
|
|
0.56
|
|
Ցինկ
|
2177.00
|
|
2.350
|
Տարբեր
մասնագիտական եզրակացությունների համաձայն` Ախթալայի լեռնահարստացուցիչ
կոմբինատը բնապահպանական տեսանկյունից վտանգ չի ներկայացնում: Այստեղ
արտադրությունը կազմակերպվում է` հաշվի առնելով պահանջվող բոլոր նորմերը:
Արդեն շահագործվում է երկրորդ պոչամբարը, որը նախատեսված է առաջիկա 1
տարվա համար: Իսկ երրորդ պոչամբարը, որը կառուցման փուլում է, ավելի հզոր
է եւ նախատեսված կլինի առնվազն 10 տարվա համար: Նախատեսվում է այն
գործարկել 2010 թ-ի գարնանից: Դրա կառուցման համար շուրջ 850 հազ. ԱՄՆ
դոլարի ծախս կկատարվի, կկառուցվի 8 կմ երկարությամբ երեք խողովակաշար: Այս
պոչամբարի միջոցով ընկերությունը լուծելու է եւ բնապահպանական, եւ
տնտեսական հարցեր: Պոչամբարի ջուրը չի հոսելու Դեբեդ, այլ շրջանառու
ջրամատակարարում է տեղի ունենալու, եւ ջուրը մաքրվելուց հետո դարձյալ ետ է
վերադարձվելու ֆաբրիկա`արտադրության նպատակով: Դրա շնորհիվ կկրճատվի
կոմբինատի կողմից օգտագործվող թարմ ջրի ծավալը: Նշենք, որ 1 տոննա
հանքաքարի վերամշակման համար շուրջ 3-4 խմ ջուր է օգտագործվում:
Ընկերությունը պոչամբարների կառուցման համար նոր հողատարածքներ չի
զբաղեցնում, այլ վերականգնվում եւ այդ նպատակով շահագործման են հանձնվում
նախկին տարածքները: